‘«Խաղ ծախելու» մեջ մեղադրվող մրցավարները կալանավորվել են’

1148

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դռնփակ նիստում, օգոստոսի 10-ին, Եվրոպալիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած մրցավարներ Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել:

Հայ մրցավարներին կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսավոր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը): Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել ոստիկանության աղբյուրներից:

Այդ հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Դատական նիստից հետո նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: 

Նախորդ հոդվածը‘Վթար Երեւան-Մեղրի ճանապարհին. Կա մեկ զոհ ‘
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Աղքատության ուրվականը’