‘Խամեսը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել(տեսանյութ)’

1328

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել: «Opta» առաջատար վիճակագրական կայքից տեղեկանում ենք, որ 2014-15թթ. մրցաշրջանից սկսած՝ տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարած հարվածների արդյունավետության ցուցանիշով Խամեսն առաջատար է եվրոպական թոփ-5 առաջնություններում:

Կոլումբիացի ֆուտբոլիստը տուգանային հրապարակից դուրս 76 հարված է կատարել դարպասի ուղղությամբ և դարձել է 9 գոլի հեղինակ: 9-րդ գոլը Խամեսը խփել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում (4:2):  Երկրորդ և երրորդ հորիզոնականներում գտնվող Քրիստիան Էրիքսենը և Հական Չալխանողլուն ևս 9-ական գոլ են խփել տուգանայինի սահմաններից դուրս, սակայն դրա համար նրանք կատարել են 153 և 158 հարված:

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն չորրորդ տեղում է՝ 154 հարվածից դիպուկ է ստացվել 8-ը, իսկ Խամեսի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն հինգերորդն է:

Նախորդ հոդվածը‘Ալվեսը նշել է՝ ում դեմ է դժվարությամբ խաղացել’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան կհեռացվի, եթե «Բավարիան» չհաղթահարի «Յուվենտուսի» արգելքը’