‘Խամեսը ոտքի կոտրվածք է ստացել ‘

871

Հայտնի է դարձել, թե ինչ բնույթի վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված՝ «Սևիլիայի» դեմ հանդիպման ժամանակ (2:1):

Կոլումբիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի հինգերորդ մետատարսալ ոսկրի կոտրվածք, վիրահատությունը տեղի կունենա առաջիկա ժամերի ընթացքում: Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Ինչպես տեղեկացնում է «Inside Spanish Football» պարբերականը, վնասվածքի պատճառով Խամեսը բաց կթողնի երկու ամիս:

Նախորդ հոդվածը‘Հունվարի լավագույն տրանսֆերները’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը. «Որտե՞ղ եմ ես խաղալու…մի թիմում, որի հարձակման գծում են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը» ‘