‘Խամեսն ուզում է դառնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը «Ռեալում»’

908

Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել՝ նախատեսելով զգալիորեն բարձրացնել իր աշխատավարձը: AS-ի տեղեկություններով Խամեսը ցանկանում է վաստակել ճիշտ այնքան, որքան Սերխիո Ռամոսը և Գարեթ Բեյլը, ովքեր ստանում են տարեկան շուրջ 10 միլիոն եվրո:

Խամեսը 2014-ին «Մոնակոյից» 80 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Սերուցքայինների» կազմ, և այս ընթացքում նրա ստացած աշխատավարձը եղել է Պեպեի, Տոնի Կրոսի, Վարանի, Մարսելոյի, Լուկա Մոդրիչի աշխատավարձերի կարգի՝ 4.5-ից 6 միլիոն եվրո՝ տարեկան:

«Ռեալի» կազմում Խամեսն անցկացրել է 49  հանդիպում, որոնց ընթացքում դարձել է 20 գոլի  և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Սքոուլզ. ««Մանչեսթեր Յունայթեդի»-ին փիլիսոփայություն պետք չէ, երկրպագուները հարձակողական ֆուտբոլ են ուզում»’
Հաջորդ հոդվածը‘Վաղվանից ջերմաստիճանը կնվազի’