‘Խամես Ռոդրիգեսը դարձավ այս առաջնության լավագույն ռմբարկուն’

7853

Կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը հաղթեց ռմբարկուների մրցավազքում՝ 5 հանդիպումներում խփելով 6 գնդակ: Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականը Մունդիալը լքեց քառորդ եզրափակչում՝ զիջելով Բրազիլիային 1:2 հաշվով: 

Դիպուկահարների ցուցակում երկրորդը դարձավ գերմանացի Թոմաս Մյուլերը, ով իր հաշվին ունի 5 գոլ: 

Երրորդ հորիզոնականը կիսում են Լեոնել Մեսսին, Ռոբին վան Պերսին և Նեյմարը, որոնք խփել են 4-ական գնդակ: 

ԱԱ-2014, Բրազիլիա. ռմբարկուներ

1. Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) — 6 գոլ.
2. Թոմաս Մյուլեր (Գերմանիա) — 5. 
3. Լիոնել Մեսսի (Արգենտինա) — 4.
— Ռոբին վան Պերսի (Նիդեռլանդներ) — 4.
— Նեյմար (Բրազիլիա) — 4

Նախորդ հոդվածը‘Գերմանիան դարձավ ֆուտբոլի Աշխարհի առաջնության գավաթակիր և ոսկե մեդալակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին արժանացավ ԱԱ-2014 «Ոսկե գնդակի» ‘