‘Խամես Ռոդրիգեսը հաջողությամբ անցավ բուժզննումը’

831

Մադրիդի «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսը հաջողությամբ է անցել բժշկական հետազոտությունը,-այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Հետազոտության ընթացքում ֆուտբոլիստի առողջության հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել:

Խամես Ռոդրիգեսը  6 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ֆուտբոլիստը կստանա 7 մլն եվրո: Անցած խաղաշրջանում Ռոդրիգեսը «Մոնակո»-ի կազմում անցկացրել է  34 հանդիպում և Ֆրանսիայի առաջնությունում խփել  9 գոլ, իսկ Կոլումբիայի հավաքականի կազմում ԱԱ-2014 –ի 5 հանդիպման ընթաքում խփել է 6  գոլ՝ դառնալով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը‘Գերմանացի ֆուտբոլիստը ինքնասպան է եղել ‘
Հաջորդ հոդվածը‘Դատարանը արդարացրեց իշխանությունների տապալման կոչ անելու համար մեղադրվող 76-ամյա Արտակ Գաբրիելյանին’