‘Խամես Ռոդրիգես. «Քրիստիանուն հիանալի է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»’

977

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովել է «Արքայական ակումբի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուին: Կոլումբիացին ընդգծել է պորտուգալացի ֆուտբոլիստի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև մարդկային որակները:

«Քրիստիանուն հիանալի է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Կարծում եմ՝ նա արժանի էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, քանի որ արել էր այն ամենն, ինչ անհրաժեշտ է «Ոսկե գնդակին» արժանանալու համար: Եվ նա չափազանց համեստ մարդ է: Մենք հիանալի փոխհարաբերությունների մեջ ենք: Բոլորն էլ գիտեն, թե նա ինչպես է խաղում: Մեծ տպավորություն է թողնում նաև նրա աշխատանքը մարզումների ընթացքում: Այստեղ պարզ է դառնում, թե ով է նա իրականում, և ամեն ինչ ընկնում է իր տեղը»,_ Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում El Espectador-ը:

Նշենք, որ Ռոնալդուն իր կարիերայի ընթացում «Ոսկե գնդակին» արժանացել է արդեն 3 անգամ:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կարե՞լի է եզրակացնել, որ իշխանությունը հովանավորում է կապիտալի ապօրինի արտահոսքը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում շուրջ 4500 մարդ’