‘«Խայյան» թայֆունը Ֆիլիպիններից հասել է Վիետնամի ափերին. Տեսանյութ’

839

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ֆիլիպինների մշտական ներկայացուցիչ Լիբրան Կաբակտուլանի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը «Խայյան» թայֆունի հարվածից հետո, որից տուժել է, երկրի իշխանությունների տվյալներով՝  9,5 միլիոն մարդ: Այս մասին երեկ տեղեկացրել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: «Գլխավոր քարտուղարն անչափ մտահոգված է «Խայյան» թայֆունի՝ ցամաքին հարված հասցրած ամենախոշոր փոթորիկներից մեկի հետևանքներով, որից տուժել են Ֆիլիպինների գրեթե 9,5 միլիոն բնակիչների և  զրկել նրանց իրենց տներից», ասված է հաղորդագրության մեջ:

«Խայյան» թայֆունը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Ֆիլիպինների 220 հազար բնակչություն ունեցող առափնյա  Տակլոբան քաղաքը: Կիրակի օրը Ֆիլիպինների իշխանությունները հաղորդեցին, որ տարերքի հարվածի արդյունքում տուժել է  ավելի քան 2,1 միլիոն ընտանիք կամ առնվազն  9,53 միլիոն մարդ:

Այսօր թայֆունը հասել է Վիետնամի առափնյա շրջանները: Երկրի իշխանությունները հյուսիսային շրջաններից արդեն տարհանել են ավելի քան 600 հազար մարդու, փակ են դպրոցները, ավտոտրանսպորտը կանգ է առել: Արդեն իսկ ստացվել են  զոհերի մասին առաջին տեղեկությունները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Թոխատյանը «ինքն իր համար» հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկին ներկայացվել է «Ոսկե գրիչ» մրցանակի’