‘Խանջյան փողոցում կիսակառույց շենք է փլուզվել, կա 11 տուժած (թարմացված) (տեսանյութ, ֆոտոշարք)’

1701

Lրագրողների հետ զրույցում ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, որը գտնվում է դեպքի վայրում, հաղորդեց, որ տուժել է 11-մարդ, որոնցից 3-ը չեն հոսպիտալացվել, իսկ 8-ը տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից 4-ի վիճակը ծանր է։

____________________

14:25

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին iLur.am-ին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ: Փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 տուժածի: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Պարզվել է տուժածների ինքնությունը՝ Կամո Կագրամանով՝ 50 տ., Արման՝ 40 տ., Արման Գրիգորյան՝ 25 տ., Արսեն Հայրապետյան՝ 30 տ., Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան՝ 30 տ. և Ռոբերտ Առաքելյան՝ 53 տ.: Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: 

Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից iLur.am-ին հայտնեցին, որ կան ծանր վնասվածքներով տուժածներ, երկուսը թեթև վնասվածքներ են ստացել: 

iLur.am-ի թղթակիցը նույնպես դեպքի վայրում է: Լուսանկարները կներկայացնենք քիչ ուշ:

 

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Լուսանկարները՝ iLur.am-ի, Ֆոտոլուրի 

 

Նախորդ հոդվածը‘Վերհեյեն. Քանի՞ հարյուր միլիոն է պետք Մանչինիին’
Հաջորդ հոդվածը‘Կարինե Աճեմյան. ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, երբ դա շատ անհրաժեշտ համարվի’