Խաչանովը հաղթել է Օսկար Օտեին և դուրս եկել Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի երրորդ շրջան

308

Հայկական արմատներով ռուս թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթելով գերմանացի Օսկար Օտտեին՝ դուրս է եկել Ինդիան Ուելսում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի երրորդ շրջան։

Խաչանովը հաղթել է 6։3, 6։3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։ Այս ընթացքում Կարենը 5 էյս է կատարել, թույլ չի տվել ոչ մի կրկնակի սխալ և իրացրել է վեց բրեյք-փոինթներից երեքը: Օտտեն իր հերթին 4 էյս է կատարել, երեք կրկնակի սխալ թույլ տվել և իրացրել է երեք բրեյք-փոինթներից մեկը։

Երրորդ տուրում Խաչանովը կհանդիպի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային (աշխարհի 28-րդ ռակետ):

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8,800,000 դոլար։

Նախորդ հոդվածըՌոման ֆուտբոլիստներին և անձնակազմին արգելել է խոսել ԶԼՄ-ների հետ
Հաջորդ հոդվածըՇախմատի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները