‘Խաչատուրովը «Մարտի 1»-ի գործով հրավիրվել է հարցաքննության’

2118

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Խաչատուրովը՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։

Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում հարցաքննվել է Պաշտպանության նախկին նախարար (2008 թվականին ԶՈւ ԳՇ պետ) Սեյրան Օհանյանը, ծանուցում է ուղարկվել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008-ին թվականին Պաշտպանության նախարար աշխատած Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել. Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 

Նախորդ հոդվածը‘Արա Վարդանյանը հրաժարական է տվել եւ ներողություն խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Գրիգորյանը՝ ՔԿ նախագահ’