‘Խաչիկյանի և «բանդայի» գործերը կքննվեն զրոյից’

1087

Արդեն պաշտոնապես հայտնի է, որ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, ինչպես նաեւ մի շարք մեծահարուստների տներ թալանած բանդայի գործերը մակագրվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր Մեսրոպ Մակյանին: Այս մասին հայտնում է yerkir.am-ը՝ հղում անելով datalex.am տեղեկատվական համակարգին:

Կայքը հիշեցնում է, որ մինչ այդ այս հնչեղ գործերը քննում էր դատավոր Մխիթար Պապոյանը, ով տեղափոխվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սա նշանակում է, որ երկու գործերն էլ պետք է քննվեն զրոյից:

Մակյանն այն դատավորն է, ով քննել է ոստիկանության Չարենցավանի բաժնում խոշտանգումների զոհ դարձած Վահան Խալաֆյանի հայտնի գործը:

Նախորդ հոդվածը‘Մահացել է ռուս հայտնի դերասան Յուրի Յակովլևը’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկ Թևանյան. Իշխանափոխությունը ՀՀ-ի անվտանգության և զարգացման բանաձևն է’