‘Խաչիկ Ասրյանի դեմ քրգործ չեն հարուցի ‘

1117

ՀՔԾ-ն մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին «խարույկի վրա վառելու» սպառնալիքի համար քրգործ հարուցել Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի դեմ: Սաքունցի դիմումը մերժվել է Ասրյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:

Կայացրած որոշմանը որպես հիմնավորում նշվում է, թե սպառնական հայտարարությունից ընդամենը ժամեր անց, Խաչիկ Ասրյանը՝ պարզաբանելով իր արտահայտած միտքը, զանգվածային լրատվության միջոցներով նոր հայտարարություն է տարածել, որում բառացիորեն նշել է. «Խոսքերիս չափազանց խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը»:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ-ը հիշեցնում է ոստիկանությանը` ՀՀ պետական լեզուն հայերենն է’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Թոխատյանը «ինքն իր համար» հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից (տեսանյութ)’