‘Խաչիկ Ասրյան. Փոստանջյանին պետք է խարույկի վրա կենդանի այրել’

2514

Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դարկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի, ըստ Yerkir.am-ի հայտարարել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ԱԺ պատգամավոր  Զարուհի Փոստանջյանի հասցեագրած հարցին` Ասրյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր խոսքերը լինեն ավելի կոշտ, կոպիտ եւ այն ուղղում է ոչ թե Զարուհի Փոստանջյան քաղաքացուն, ոչ թե Զարուհի Փոստանջյան կնոջ, ոչ թե Զարուհի Փոստանջյան մոր, այլ «ոմն Զարուհի Փոստանջյան քաղաքական գործչի, ով վերջնականապես ցուցադրեց իր թերուցքային վիճակը ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքից դուրս»:

«Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկր վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դարկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»,-հայտարարել է նա:

Ասրյանի խոսքով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ իր համար Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը ամենամեծ ընտանիքն է, իսկ «Հայոց նախագահ Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է ու մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ, եւ ոչ միայն մեր հայրենիքում, այլ հատկապես երկիր մոլորակի տարբեր անկյուններում»:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Այս խաղում ամենակարևորն արդյունքն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զգուշացեք, վարորդներ. Նոր տեսախցիկներ են տեղադրվելու’