‘Խառը մարտարվեստի մարզիկը Կադիրովին խելագար է անվանել’

2477

Չեչնիայի կառավարության նախարար Ջամբուլատ Ումարովը հայտարարել է, որ խառը մարտարվեստի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը, որը հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին խելագար է անվանել, իրեն պահում է «սկանդալային ծաղրածուի» և «ծիծաղելի դուրսպրծուկի» պես:

«Մենք արժանի գնահատական ենք տալիս Մաքգրեգորին, նա մեծ վարպետ է UFC-ում, սակայն վերջին ժամանակները նա իրեն պահում է սկանդալային ծաղրածուի պես, որն իրեն անգերազանցելի շոումեն է երևակայում… Այն, ինչ նա բերնից թռցրել է մամլո ասուլիսում Ռամզան Կադիրովի հասցեին, երևի փորձել է կասկածելի միավորներ շահել դրանով: Եվ այդ փաստն անձամբ ինձ շատ մտահոգում է՝ կապված նրա հոգեկան առողջության հետ: Քոնոր Մաքգրեգորն այնքան փոքր է, որ նույնիսկ նրա անունը Ռամզան Կադիրովի անվան կողքին դնելը ես համարում եմ մեծ շռայլություն»,- ասել է Ումարովը:

«Ես Մաքգրեգորին այնքան գիտակից չեմ համարում, թե նա կզղջա ու ներողություն կխնդրի, թեպետ՝ եթե նա ներողություն խնդրի, դա իսկական տղամարդու արարք կլինի»,- հավելել է նախարարը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոհանին Փաշինյանին հրավիրել է Իրան’
Հաջորդ հոդվածը’81-ամյա կատակերգուն դատապարտվել է սեռական ոտնձգության մեղադրանքով’