‘Խարդախ դատավոր Աիդա Հովհաննիսյանը. Մամուլ’

2676

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, պարզվում է, մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբել:

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած պարուսույց Նունե Մկրտչյանը պատմել է, որ արդեն 4 տարի է՝ դատավորն իրեն խա­բում է ու չի վերադարձնում 9000 ԱՄՆ դոլարի պարտքը:

Ավելին, թերթի զրուցակցի խոսքով՝  Աիդա Հովհան­նիսյանը 2012թ. օգոստոսին իր՝ Օրբելու 6 հասցեում գտնվող բնակարանը վաճառել է Նունեին, սակայն մինչ օրս չի լքում այն. «Էլ ելք չունենալով՝ դիմեցի ոստիկանություն: Նրանք էլ մինչեւ հոկտեմբերի 20-ը ժամանակ են տվել դատավոր Աիդա Հովհաննիսյանին, որ լքի իմ բնակարանը, եթե ոչ՝ կվտարեն: Ու գիտե՞ք՝ ինձ ինչ է ասում դատավորը՝ «զդրաստի», չեմ լքելու տունը: Նրա պատճառով հոգեկան հիվանդ եմ դարձել ու չգիտեմ, թե իր պատճառով կուտակված պարտքերս ինչպես պիտի փակեմ»: Հավելենք, որ Նունե Մկրտչյանը միակը չէ, ով խաբվել է դատավոր Հովհաննիսյանի կողմից:     

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ Կարեն Ավագյանի եղբայրը՝ «փող ուտե­լու պաշտոնի». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ջուլիետան այլևս առաջվանը չէ. Վերոնայի հուշարձանը «մաշվել» է զբոսաշրջիկների հպումներից ‘