‘«Խարկովցի պարտիզանները» Ավակովին են մեղադրում պայթյունի կազմակերպման մեջ’

1382

«Խարկովցի պարտիզանները», որոնց Ուկրաինայի ՆԳՆ-ն կասկածում է Խարկովում՝ Մարշալ Ժուկովի պողոտայում, ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ, հերքել են իրենց մասնակցությունը միջադեպին: Այդ մասին ասվում է նրանց շտապ հաղորդագրության մեջ, որն ընթերցել է բանաստեղծ և խմբի առաջնորդներից Ֆիլիպ Էկոզյանցը: «Մենք՝ խարկովցի պարտիզանցիներս, որ պարտիզանական պատերազմ ենք մղում Խարկովում և Խարկովի մարզում՝ ընդդեմ կիևյան խունտայի, 2015 թ. փետրվարի 22-ի պայթյունի հետ առնչություն չունենք, չենք ծրագրել և չենք ծրագրում մեր ակցիաները խաղաղ բնակիչների կուտակումների վայրերում՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից»,- ասվում է հայտարարությունում:

«Խարկովցի պարտիզանների» ուղերձում նաև նշվում է, որ իրենք «հավաստի տեղեկություններ» ունեն, որ պայթյունն իրականացվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրամանով՝ «Խարկովշչինայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ մտցնելու նպատակով»:

Փետրվարի 22-ին Արժանապատվության երթի ժամանակ Խարկովի Մարշալ Ժուկովի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել են երկու մարդ, ևս 11 հոգի վիրավորվել են: Ընդհանուր առմամբ՝ երթին մասնակցել է մոտավորապես 500 մարդ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. «Freedom House»-ի տվյալներով՝ ՀՀ-ն կիսաավտորիտար երկիր է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Աշ-Շաբաբը» սպառնում է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ում և Բրիտանիայում’