‘Խեսուս Նավաս. «Մանչեսթր Սիթի»-ի համար շատ կարևոր է, որ թիմը նոր մրցաշրջանը հաջող սկսի»’

1237

«Մանչեսթր Սիթիի» կիսապաշտպան Խեսուս Նավասը նշել է, որ ամբողջովին հարմարվել է անգլիական ակումբին:
««Մանչեսթր Սիթի»–ում ինձ շրջապատում են մարդիկ, որոնք միշտ պատրաստ են աջակցելու և оգնելու: Հատկապես ինձ դա շատ օգնեց Անգլիա տեղափոխվելու առաջին ամիսների ընթացքում: Հիմա ես հանգիստ կարող եմ զբաղվել ցանկացած գործով, և ինձ տարբեր մտքերը չեն շեղում: Ինչ վերաբերվում է նոր մրցաշրջանի սկզբին, ապա շատ կարևոր է հաջող մեկնարկը: Խոսքը և Անգլիայի առաջնության, և Չեմպիոնների լիգայի մասին է: Թիմում գտնվող յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է լավ հասկանա այն խնդրի կարևորությունը, որն իր առաջ դրված է»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Լուկակուն պատրաստ չէր մրցակցությանը «Չելսի»-ում»’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի գնդակից վիրավորվել է Այգեձորի բնակիչը. ՊՆ-ն հերքում է’