‘Խերարդո Մարտինոն գլխավորեց Արգենտինայի հավաքականը’

924

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Խերադո Մարտինոն այսուհետ կկատարի Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչի պարտականությունները:

Հիշեցնենք, որ նախկին մարզիչ Ալեքսանդրո Սաբելյան հեռացել էր Աշխարհի առաջնության ավարտից հետո, որտեղ հարավամերիկյան թիմը  հասել էր մինչև եզրափակիչ:

El Mundo Deportivo-ի հաղորդած տեղեկություններով, Մարտինոն Արգենտինայի ֆուտբոլային ընկերակցության հետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև   2018 թվականը:

 51-ամյա մասնագետին կօգնեն այն մարզիչները, որոնք ընդգրկված են եղել «Բարսելոնա»-ի մարզչական շտաբում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիքը գոհ է Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից’