‘Խերարդո Մարտինո. «Մեսսին պետք է երջանիկ լինի այնտեղ, ուր խաղում է»’

810

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ապագայում կատալոնական ակումբից հեռանալու հավանականության մասին։

«Իմանալով «Մեսսիի» և «Բարսելոնայի» կապի մասին՝ դժվար է պատկերացնել, որ նա կլքի այդ ակումբը։

Ամեն դեպքում, հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող տարբերակներն ու այն փաստը, որ նրան սիրով ձեռք կբերի յուրաքանչյուր թոփ-ակումբ, կարծում եմ, որ նման հավանականություն գոյություն ունի։

Բայց առաջին հերթին կարծում եմ, որ Մեսսին պետք է երջանիկ լինի այնտեղ, ուր խաղում է»,-իսպանական լրատվամիջոցներին ասել է Մարտինոն։

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լեհաստանի դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Էդ ու՞մ որդիների կյանքի հաշվին եք մեծ-մեծ հոխորտում’