‘Խերարդ Պիկե. Առանց Վիլանովայի, ինչպես նվագախումբը՝ առանց դիրիժորի’

834

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն նշել է, որ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի բացակայությունը բացասաբար է անդրադառնում թիմի վրա:

«Տիտոյի տեղը շատ է զգացվում: Մենք հավատում ենք նրան եւ ցանկանում, որ նա վերադառնա: Թիմը առանց մարզիչի գտնվում է գտնվում է շատ բարդ վիճակում: Առանց Վիլանովայի, ինչպես նվագախումբը՝ առանց դիրիժորի: Բայց «Բարսան» կհաղթահարի այս վիճակը: Տիտոն Նյու-Յորքից մեզ օգնում է:

Ամենակարեւորը նրա առողջությունն է, մենք չենք ցանկանում նրա վրա ճնշում գործադրել, որ նա շուտ վերադառնա, այնպես որ կսպասենք, մինչեւ կապաքինվի»,- ասել է Պիկեն:

Հիշենենք, որ Վիլանովան այժմ բուժման կուրս է անցնում քաղցկեղածին ուռուցքը հեռացնելուց հետո:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի ՌԴ’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայում նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն շատ սեղմ ժամկետներում’