Խերսոն․ Տարածաշրջանում կարող է ՌԴ բազա հայտնվել

278

Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխնախագահ Կիրիլ Ստրեմոուսովը չի բացառել տարածաշրջանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայումը, բայց նշել է, որ այդ հարցով դեռ որոշում չի կայացվել։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Խերսոնի մարզի իշխանությունները մտադիր են դիմելու Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսաստանյան ռազմաբազա տեղակայելու խնդրանքով։

Մարտի կեսերին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Խերսոնի մարզն ամբողջությամբ ռուսաստանյան զորքերի վերահսկողության տակ է։ Ապրիլի վերջին մարզում ռազմաքաղաքացիական վարչակազմ է ձևավորվել, որը կառավարում է մարզը։ Իշխանությունները նաև ցանկություն են հայտնել մտնել ՌԴ կազմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեւոն Արոնյանը Superbet Rapid & Blitz մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
Հաջորդ հոդվածըԲռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով