Խերսոն․ 40-50 հազար մարդ որոշել է մնալ Դնեպրի աջ ափին

278

Առնվազն 40-50 հազար մարդ մնացել է Դնեպրի աջ ափին և հրաժարվել տարհանվելու վերաբերյալ իշխանությունների առաջարկից։

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Խերսոնի քաղաքապետ Ալեքսանդր Կոբեցը։

Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ հեղեղումների սպառնալիքի պատճառով, ինչը կարող է տեղի ունենալ, եթե ուկրաինացի զինվորականները հարված հասցնեն Կախովկայի ՀԷԿ-ին, տարածքի աջափնյակի խաղաղ բնակիչները կտեղափոխվեն Դնեպրի ձախ ափը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶորակոչիկները դեկտեմբերի վճարները ժամկետից շուտ կստանան
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Դանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը