‘Խիզախ մարդակերներ’

2335

Հնդկաստանում իշխանության եկած «Բհարատա Ջանաթա» կուսակցությունը (ԲՋԿ) չափազանց մեծ ուշադրությամբ է վերաբերվում հինդուիզմի բոլոր ուղղությունների ներկայացուցիչների կարծիքին: Նրանց շահերի պաշտպանությունը կուսակցությունը համարում է իր առաջնահերթություններից: Մինչդեռ նրանց թվում, ում մասին այդպես հոգ է տանում ԲՋԿ-ն, գործում են միանգամայն էկզոտիկ ծեսեր: Այդ թվում՝ կաննիբալիզմ:

Օրեր առաջ Պակիստանում դատավճիռ կայացվեց շատ անսովոր մի գործով. երկրի պատմության մեջ առաջին անգամ ամբաստանյալները կաննիբալիզմի համար դատապարտվեցին տասներկու տարվա ազատազրկման: Ընդ որում՝ նրանց դատում էին «Ահաբեկչություն» հոդվածով, քանի որ նրանց գործողությունները, ինչպես պարզաբանեց դատավորը, ահաբեկել են հասարակությանը: Իրականում՝ Պակիստանի օրենսդրության մեջ նման հանցագործության վերաբերյալ հոդված գոյություն չունի: Արիֆի և Ալիի դեմ գործ էր հարուցվել, երբ հայտնի էր դարձել, որ նրանք 2011 թ. գերեզմանից փորել-հանել էին նորածին երեխայի և կերել դիակը: Դատավարության ընթացքում պարզվել էր, որ եղբայրները մեռած մարդու միս ճաշակել են նաև դրանից առաջ: Ընդհանուր առմամբ՝ նրանք փորել էին ավելի քան հարյուր գերեզման, մինչև որ հարևաններն սկսել էին ինչ-որ բան կասկածել: Բժիշկները պարզել են, որ եղբայրները հոգեկան խանգարչում ունեն:

Եթե Պակիստանում՝ «մաքուրների երկրում», որտեղ սրբորեն պահպանում են Մարգարեի պատվիրանները, կատարվածն իսկական ցնցում էր առաջացրել, ապա հարևան Հնդկաստանում «մեռելի միս» են ուտում հարյուրամյակներ ի վեր: Եւ դա անում են միանգամայն առողջ մարդիկ, առանց հոգեկան շեղումների: Անգլիացիները փորձում էին պայքարել այդ և այլ հնամենի ու ցնցող սովորույթների դեմ: Գաղութարարներին հաջողվեց վերջ տալ տհուգի (մահվան և կործանման աստվածուհուն երկրպագողների) աղանդին և արմատախիլ անել կանանց այրելու ավանդույթը, սակայն կաննիբալիզմի դեմ պայքարում նրանք հաջողության չհասան: Ընդհատակ անցնելով՝ այդ սովորույթը կրկին վերադարձավ արդեն անկախ Հնդկաստանում և շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած այն արգելելու բոլոր փորձերին:

Այսպես, մեռած մարդու մսով սնվող «ագհորներ» աղանդի (սանսկրիտից թարգմանաբար՝ անվախներ, խիզախներ) մասին տեղեկություններ կան XVI դարի պարսկական աղբյուրներում, սակայն աղանդի անդամները պնդում են, որ իրենց ուսմունքն արդեն հազար տարվա պատմություն ունի:

Ժամանակակից Հնդկաստանում կաննիբալիզմը հետապնդվում է օրենքով, դրա համար էլ ագհորները չեն սիրում հաղորդակցվել անծանոթների հետ: Հնդկաստանում ագհորների կարելի է հանդիպել ամենուր, սակայն նրանք հիմնականում կենտրոնացած են Արևմտյան Բենգալիայի Թարափիթ քաղաքում: Այն  շիվաիզմի հիմնական կենտրոններից մեկն է, ուր հինդուսները դիակիզման նպատակով բերում են իրենց հանգուցյալների մարմինները: Ու թեպետ կաննիբալիզմը օրենքով հետապնդվում է, ագհորների աղանդը օրենքից դուրս է., և հնդկական ոստիկանությունն էլ հաճախ մատների արանքով է նայում նրանց «չարաճճիություններին»:

Ըստ lenta.ru-ի

Նախորդ հոդվածը‘ Աշխարհի առաջնությունների Խոտաբիչները’
Հաջորդ հոդվածը‘ՌՔԿ. Ավակովի և Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել’