‘Խնդրանք կազինոների հարեւանությամբ ապրող հայերին. Քո միակ փրկությունը քո աչալուրջ ֆոտոների մեջ է’

1749

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Թախանձագին խնդրանք կոնցլագերից

Համայն աշխարհի կազինոների հարեւանությամբ (ասենք՝ մինչեւ 150 կմ շառավղով) ապրող իմ հայ ժողովուրդ, մի թախանձագին խնդրանք ունեմ ձեզ, աչքներդ չորս, ականջներդ` դորդջհար արեք էս մի քանի օրը, հենց էդ կազինոներին հարեւանող հայկական օջախներում (տո ես ի՞նչ գիտեմ. համերգասրահ, խոհանոց, նարդի խաղալու տեղ, գրադարան, եկեղեցի, թաղ-մաղ) եւ հույրանոցներում կերեւա Վալոդի Մաքսային միության ու Գազպրոմի` աշխարհում ամենահայտնի գործակատարը, որ ամենուր ներկայանում է որպես նախագայ Հայաստանի Հանրապետության, իմաց տվեք ֆեյսում, նկարեք` գցեք ֆեյս ու մեյս, բայց ամենակարեւորը, դա անելիս այնպես արեք, որ ինքն իմանա, որ նկարվեց, թեկուզ ապարատ չկա, հեռախոսը կամ ջեբերիդ բլոկնորդը պահեք վրեն, մթոմ նկարում եք` կաշկանդվի: Չմտածեք, ձեզ մոտ իր թուլատների ու քրմերի թաթիկները չեն հասնում` կարճ են, նեղություն տալ չեն կարենա, նկարեք` պուբլիգանցի արեք, գոնե էս անգամ շատ թանկ չնստի վրեքս էդ արձակուրդը … իմ սիրելի ամենայն հայոց սփյուռք: Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո աչալուրջ ֆոտոների մեջ է, ինչպես գրուած է գրուածքներում հին …»:  

Նախորդ հոդվածը‘2013 թվականին Վրաստան են այցելել Հայաստանի 1,28 մլն քաղաքացիներ’
Հաջորդ հոդվածը‘Երկրի վրա հունվարի 9-ին մագնիսական փոթորիկ կսկսվի ‘