‘Խնձորի հեղափոխությունը. Մամուլ’

1117

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիակայի նախարար Տիգրան Դավթյանն իրեն անցանկանալի հարցեր տված լրագրողներին պատասխանելու փոխարեն խնձոր է հյուրասիրել նրանց ու ասել. «խնձոր կերեք, կարող է ավելի բարի դառնաք»:

«ՉԻ»- Փաստորեն Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման բանալին գտնված է, պետք է խնձոր ուտել: Կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ ազգաբնակչությանը բաժանում է մեկական կիլոգրամ խնձոր, և վերջ: Աշխատավարձով ու թոշակով հնարավոր չէ՞ գոյատևել, խնձոր կերեք: Բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն օրը ցերեկով կրակո՞ւմ են ձեզ վրա: Մի հատ էլ կերեք: Մի խոսքով՝ բարիացեք: Տեսեք, թե որքան բարի է Տիգրան Դավթյանը:

Իսկ մենք ավելի գործնական առաջարկ ունենք: Կարելի է հավաքվել կառավարության շենքի դիմաց և Տիգրան Սարգսյանին խնձոր հյուրասիրել: Շա՛տ խնձոր: Գուցե բարիանա և հրաժարական տա: Իսկ եթե չտա… դե, համենայն դեպս, պետք է պինդ, կանաչ խնձորներով գալ: Ու կարողանալ լավ նշան բռնել: Բարության սերմերը չպետք է ապարդյուն անցնեն:

Իսկ դուք ասում եք ծիրանի հեղափոխություն:

Նախորդ հոդվածը‘Դասադուլավորները պատրաստվում են «Բացօթյա համալսարան» հիմնել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի շուրջ երաշխիքները’