Խոակին Կապառոս․ Գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ

386

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի Լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում նշել է առաջիկա մրցակցի բարձր կարգն ու թիմային մրցունակությունը։

«Մրցաշարային դրությունը հիմա կարեւոր չէ։ Իռլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է, պատմություն է։

Գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են, հանդես են գալիս բարձր կարգի ազգային առաջնություններում։ Պետք է լավ հանդես գանք։ Մենք վստահում ենք մեր տղաներին եւ հույս ունենք, որ լավ խաղ կստացվի։

Գիտենք Շոտլանդիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, նրանց խաղամակարդակը։ Կնշեի մրցակցի թիմային խաղը եւ ընդհանուր մրցունակությունը։

Մեր թիմի ապագան բնականաբար երիտասարդներն են՝ Էդուարդ Սպերցյանը, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը»,- նշեց Խոակին Կապառոսը։

Շոտլանդիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին

Նախորդ հոդվածըԱբրամովիչը վիճարկում է իր դեմ սահմանված պատժամիջոցները
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը