Խոակին Կապառոս․ Դժվար է նվաճել ուղեգիրը

356

Դժվար է նվաճել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ուղեգիրը, սակայն կպայքարենք մինչեւ վերջ, քանի դեռ կա տեսական հնարավորություն։

Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընտրական նախավերջին հանդիպման նախօրեին։

«Մրցակցին լավ ճանաչում ենք, նրանք էլ մեզ են լավ ճանաչում։ Լավ թիմ է, որի հետ մի քանի անգամ հանդիպել ենք։ Կփորձենք լավ հանդես գալ։

Ակումբներում ֆուտբոլիստների խաղաժամանակը չի կարող ազդել մեր խաղի վրա։ Մխիթարյանը խաղային պրակտիկայի պակաս չունի, մարզումների մակարդակն էլ շատ բարձր է, նա չի թուլանում եւ համապատասխան վիճակում է։

Բարսեղյանն ամողջ մրցաշրջանի ընթացքում ունեցել է խաղային պրակտիկա։ Պարտադրված հանգիստն էլ կարող է լավ անդրադառնալ նրա մարզավիճակի վրա։ Բալեկյանն ու Սելարայանն էլ խնդիր չունեն»,- ասել է Կապառոսը։

2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի  նախավերջին տուրի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին եւ կմեկնարկի 21։00-ին։

Հայաստանը 12 միավորով չորրորդն է J խմբում: Ուղեգիրը նվաճած Գերմանիան ունի 21 միավոր, Ռումինիան՝ 13, Հյուսիսային Մակեդոնիան՝ 12, Իսլանդիան՝ 8, իսկ Լիխտենշտեյնը՝ 1:

Նախորդ հոդվածըՇեւչենկոն՝ «Ոսկե գնդակի» հնարավոր դափնեկրի եւ «Ռոմայի» հետ առաջիկա դիմակայության մասին
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը պատրաստ է արդեն հունվարին հեռանալ «Ռոմայից»