Խոակին Կապառոս․ Խմբի ֆավորիտը Ուկրաինան է

375

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արդյունքները։ Հայաստանի հավաքականը B լիգայի առաջին խմբում կմրցի Ուկրաինայի, Իռլանդիայի եւ Շոտլանդիայի թիմերի հետ։

«Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ:

Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ:

Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար:

Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»,- Կապառոսի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը:

Խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2022թ․ հունիսին եւ սեպտեմբերին։

B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։

Նախորդ հոդվածըՍիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն մտադիր է 7 միլիարդ եվրո տրամադրել եվրոպական ակումբներին