‘Խոակին. Մեզ «Բորուսիայի» հետ խաղում ձեռնտու է ցանկացած հաշիվ, սկսած… 8:0-ից’

869

«Մալագայի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ առաջին հանդիպմանը, որը կկայանա այսօր:

«Մեզ կբավարարի ցանկացած հաղթանակ, սկսած 8:0 հաշվից: Միայն այդ ժամանակ մենք մեզ անվտանգ կզգանք Գերմանիայում պատասխան հանդիպումից առաջ: Չնայած, 8:0 հաշիվն էլ հերիք չէ, բայց դա գոնե տանելի է արդյունք է»,- Խոակինի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա Մալագայի «Լա Ռոսալեդա» մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘«Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը դատապարտվեց ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ՀՔԾ-ում ընտրակեղծիքների վերաբերյալ գործերի քննությունը շոու է համարում’