‘Խոդորկովսկին այցելել է Կիև’

804

Անցյալ հանգստյան օրերին Կիև է ժամանել Միխայիլ Խոդորկովսկին: ЮКОС  նավթային ընկերության նախկին ղեկավարը ելույթ է ունեցել Մայդանում և, մասնավորապես, հայտարարել է, թե «այստեղ ֆաշիստներն ու նացիստներն ավելի շատ չեն, քան Մոսկվայում կամ Պիտերում»: Խոդորկովսկին պաշտպանել է ուկրաինական նոր իշխանություններին և գաղութից դուրս գալուց հետո առաջին անգամ բացահայտ հանդես է եկել Վլադիմիր Պուտինի դեմ: Խոդորկովսկու կարծիքով՝ Ղրիմը Ուկրաինայի անքակտելի մասն է, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նա անվանել է «արդարության հեղափոխություն»: «Մայդանում հարյուրից ավելի զոհեր են եղել, և իշխանությունը դա արել է ռուսաստանյան իշխանության համաձայնությամբ: Ես տեսել եմ նրբատախտակից (ֆաներայից) պատրաստված վահանները, որոնցով ընդառաջ էին գնում ավտոմատներին… Դա սարսափելի է»,- հանրահավաքում հայտարարել է Խոդորկովսկին: Նա միանշանակ դեմ է արտահայտվել Ռուսաստանի ռազմական ինտերվենցիային Ղրիմում և նրա փորձերին՝ թերակղզին ընդգրկել իր կազմի մեջ: Նրա կարծիքով՝ լավագույն լուծումը կլիներ Ղրիմը թողնել Ուկրաինայի կազմում՝ նրան ամենալայն ինքնավարության կարգավիճակ տալով:

Խոդորկովսկին հերքել է իր՝ քաղաքականություն մտնելու վերաբերյալ լուրերը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կայացավ Կոնգրեսի ու ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը (լրացված, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրես-ԲՀԿ հանդիպումը համագործակցության խորացման սկիզբ է դնում (տեսանյութ)’