‘Խոդորկովսկին արդեն Գերմանիայում է. Առաջին լուսանկարը ազատ արձակվելուց հետո ‘

999

Այսօր ազատ արձակված Միխայիլ Խոդորկովսկին արդեն Գերմանիա է հասել: Այնտեղից, Խոդորկովսկին պատրաստվում է մեկնել Շվեյցարիա: Վերջինիս փաստաբան Անտոն Դրելն արդեն հայտարարել է, որ գտնվում է իր պաշտպանյալի կողքին, եւ խոստացել է մոտ ժամանակներս հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Իր հերթին Խոդորկովսկին իր պաշտոնական կայքում փոքրիկ գրառում է թողել.

«Հարգելի ընկերներ

Նոյեմբերի 12-ին ես ընտանեկան հանգամանքների պատճառով համաներման խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին եւ շատ ուրախ եմ դրական որոշման համար: Մեղքի ընդունման մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսքան տարի հետեւել է Յուկոսի գործին, եւ այն աջակցության համար, որը դուք ցուցաբերել եք ինձ, իմ ընտանիքին եւ բոլորին, ովքեր անարդարացիորեն դատապարտվել են եւ առայսօր հետապնդվում են: Ես անհամբերությամբ սպասում են այն պահին, երբ կկարողանամ գրկել իմ հարազատներին եւ անձամբ սեղմել իմ ընկերների ու գործընկերների ձեռքը: Ես մշտապես մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր դեռ գտնվում են բանտում:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հանս Դիտրիխ Հենշերին՝ իմ ճակատագրում ունեցած անձնական մասնակցության համար: Նախեւառաջ, ես պատրաստվում եմ վերադարձնել իմ պարտքը իմ ծնողներին, իմ կնոջը, զավակներին եւ անչափ սպասում եմ նրանց հետ հանդիպմանը:

Սպասում եմ Ամանորը ընտանիքիս հետ անցկացնելու հնարավորությանը: Մաղթում եմ բոլորին երջանիկ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: 

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Թամամյանը ազատ կարձակվի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն աջակցում է պարտադիր կուտակային համակարգի ներդրման իրազեկմանը’