‘Խոդորկովսկին ներկայացվել է «Ոսկե գրիչ» մրցանակի’

827

«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին  «Новая газета»-ի խմբագրության կողմից ներկայացվել է «Ոսկե գրիչ» մրցանակի: Ռուսաստանի ժուռնալիստների միությանն ուղղված դիմումում «Новая газета»-ի խմբագրակազմը «ուրախությամբ հայտնում է իր արտահաստիքային հեղինակին և մեկնաբանին մրցանակի ներկայացնելու» մասին՝ 2012-2013 թթ. հրապարակումների համար: Իր ընտրությունը խմբագությունը բացատրում է նրանով, որ 2012-2013 թթ. Խոդորկովսկին չի դադարել համագործակցել պարբերականի հետ և արձագանքել է ամենահրատապ թեմաներին՝ չնայած  նյութերը գաղութից փոխանցելու հետ կապված դժվարություններին:

«Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակը Ժուռնալիստների միությունը հանձնում է 15 անվանակարգերում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘«Խայյան» թայֆունը Ֆիլիպիններից հասել է Վիետնամի ափերին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ Իսլամ Քարիմովին բողոքել են, որ Ռուսաստանում ուզբեկները պաշտպանված չեն’