‘Խոդորկովսկին չի բացառել, որ կարող է պայքարի մեջ մտնել՝ ՌԴ նախագահի պաշտոնի համար ‘

992

Միխայիլ Խոդորկովսկին չի բացառել, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակով, եթե հարկ լինի, ինքը պատրաստ է պայքարել ՌԴ նախագահի պաշտոնի համար:

«Բանտից ազատվելուց հետո ես կարող էի հանգիստ, իմ հաճույքի համար ապրել իմ ունեցած փողերով: Բայց պարզվեց, որ անձամբ ինձ համար, ելնելով իմ ներքին համոզմունքներից՝ դա անհնար է»,- հայտարարել է Խոդորկովսկին «Ведомости»-ին տված հարցազրույցում:

Քաղաքագետ Իգոր Բունինի կարծիքով՝ Միխայիլ Խոդորկովսկին, սակայն, հազիվ թե լուրջ հաջողությունների հասնի Ռուսաստանի քաղաքական դաշտում: Բունինը համոզված է, որ ավտորիտար իշխանության պայմաններում համախոհներ ու կողմնակիցներ գտնելն այդքան էլ հեշտ բան չէ: «Մեր ընդդիմությունը բավական տրոհված է: Երբ սկսվում է քաղաքական պայքարը, ամեն մեկի մոտ սեփական հավակնություններն են ի հայտ գալիս»,- ասել է քաղաքագետը: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի հյուսիսում իսլամիստները դաժան հաշվեհարդար են տեսնում քուրդ գերիների հետ’
Հաջորդ հոդվածը‘Ներքին զորքերի դիվիզիային վերադարձվել է Ձերժինսկու անունը’