‘Խոդորկովսկու մամլո քարտուղարին սգո ծաղկեպսակ են ուղարկել’

1242

Միխայիլ Խոդորկովսկու մամլո քարտուղար Կուլլե Պիսպանենը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ անհայտ անձինք սգո ծաղկեպսակ են թողել իր բնակարանի մուտքի մոտ: «Տուն եմ գալիս, ու դռան մոտ ևս մի նվեր կա»,- մեկնաբանել է Պիսպանենը՝ տեղադրելով ծաղկեպսակի լուսանկարը: Սոցցանցի օգտատերերից շատերը դա գնահատել են որպես սպառնալիք:

Ավելի վաղ  ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ գոյություն ունի քաղաքական գործիչների ու լրագրողների ինչ-որ «գնդակահարությունների ցուցակ», որի մասին, իբր, զեկուցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և որում առկա է նաև Միխայիլ Խոդորկովսկու անունը:

Պուտինը մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ լուրը՝ այն անհեթեթ անվանելով: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իսկ ինչո՞վ են «դրանք» Ալիեւից ավելի լավը…’
Հաջորդ հոդվածը‘Նեմցովի սպանության կասկածյալներից մեկի ալիբին հաստատվել է’