‘Խոլերայի համաճարակ ԱԽՔ-ի պատճառո՞վ’

1580

Այսօր ilur.am-ին ահազանգած քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել: Մեր զրուցակիցը մեզ տեղեկացրեց, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանի ջրերը խառնվել են խմելու և ոռոգման ջրերին, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել, իսկ շատերն էլ գումարի բացակայության պատճառներով չեն դիմում հիվանդանոցներ բուժօգնություն ստանալու համար: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ նույն ջրագիծը մատակարարում է նաև Էջմիածին քաղաքին և մտավախություն կա, որ նույն վարակը կտարածվի Էջմիածնում: Քանի որ այսօր ոչ աշխատանքային օր էր, մենք չկարողացանք ստանալ պաշտոնական տեղեկատվություն այս մասին: Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանումներ ստանալուց հետո մենք նորից կանդրադառնանք այս խնդրին:  

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Ակցիան և՛ արթնացնում է դատավորին՝ դատավորի մեջ, և արթնացնում է քաղաքացուն՝ մեր բոլորի մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ խոսնակը դժվարությամբ է հավատում Ռումինիայի ԱԳ նախարարի հայտարարությանը’