‘Խոհարարական գիրք՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների կանանց համար’

1138

«Զորա» հիմնադրամը (Zora Foundation), որն զբաղվում է կանանց շրջանում «Իսլամական պետության» քարոզչությամբ, խոհարարական գիրք է հրատարակել՝ այնպիսի ճաշատեսակների բաղադրատոմսերով, որոնք կարող են օգնել ջիհադիստներին մարտերում: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Մասնավորապես՝ գրքում տրվում են բլիթների և «արմավի գնդիկների» բաղադրատոմսեր, որոնք պարունակում են ալյուր, կաթ և կարագ: Դրանք խորհուրդ է տրվում ուտել մարտերի ընդմիջումների ժամանակ, սուրճ կամ ջուր խմելիս: «Բլիթներն ու արմավի գնդիկները պարունակում են մեծ թվով կալորիաներ և մեծացնում են ջիհադիստերի ուժն ու հզորությունը»,- ընդգծվում է բաղադրատոմսերում:

Խոհարարկան գիրքը, ինչպես նաև «Զորա» հիմնադրամի այլ նյութեր, հրապարակվում են արաբերենով: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ճանաչեք գրականությունը, որ ձեզ չուտեն. Սամվել Մկրտչյանի անվամբ հուշատախտակը բացվեց Երեւանում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օռնելա Մուտին դատապարտվել է ազատազրկման և տուգանքի՝ թատրոնի ներկայացումից բացակայելու համար’