‘Խոշորագույն հանքարդյունաբերողների եկամուտները նկատելիորեն նվազել են’

968

Աշխարհում խոշորագույն հանքարդյունաբերող երկու ընկերությունները հայտարարել են շահույթի ծավալների նկատելի նվազման մասին:

Ավստրալա-բրիտանական BHP Billiton-ը հայտարարել է, որ ընկերության եկամուտները անցյալ մեկ տարվա ընթացքում նվազել են 15%-ով, շվեյցարական Glencore Xstrata-ն հայտարարում է 10 տոկոս անկման մասին:

Ընկերությունները եկամուտների անկումը բացատրում են հումքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի նվազմամբ: Չինական տնտեսության զարգացման տեմպերի շարունակվող նվազումն արդեն հանքահումքային ապրանքների, հատկապես՝ երկաթի հանքաքարի գների կտրուկ անկում է առաջացրել, փոխանցում է BBC-ն:

2012-ին  BHP Billiton-ը սառեցրել է ընդհանուր առմամբ 40 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրերի իրագործումը՝ փորձելով սանձել ծախսերի աճը անկում ապրող շուկայի պայմաններում: 

Նախորդ հոդվածը‘Դատարանը կդիմի ՍԴ. Կաշառք ստանալու հոդվածը, ըստ դատարանի՝ հակասահմանադրական է’
Հաջորդ հոդվածը‘Նորակառույցի 11-րդ հարկից բանվոր է վայր ընկել և մահացել’