‘Խոշոր ավտովթար Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին. կա 2 զոհ’

447

Հուլիսի 11-ին, ժամը 23.26-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Հրազդան հատվածում (18-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 22 ՏՏ 559, «Ֆոլկսվագեն» մակնիշի 33 LP 398, «ՎԱԶ-2170» մակնիշի 31 ՏՏ 889 և «ԳԱԶել» մակնիշի 082 LՕ 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով տեղում մահացել են 1987 թ. ծնված Ա. Կ.-ը և 1964 թ. ծնված Հ. Վ.-ը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1991 թ. ծնված Ս. Մ.-ը, 1966 թ. ծնված Գ. Մ.-ը և 1970 թ. ծնված Վ. Վ.-ը տեղափոխվել են «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ս. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Մ.-ի և Վ. Վ.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Ազգագրագետ. Նախագահական ընտրություններից հետո Էմիգրացիան հասնում է իր գագաթնակետին’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Սևան ճանապարհին 4 մեքենա բախվել է իրար. 2 զոհ, 3 վիրավոր’