‘Խոշոր ավտովթար Երևանում. 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց’

1215

Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Մանասյանը, վարելով Nissan Pathfinder մակնիշի 09 ԼՕ 500 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան փողոցում՝ թիվ 1 շենքի դիմաց, բախվել է կանգառում եղած ГАЗель մակնիշի 2079 Տ համարանիշի ավտոմեքենային: ГАЗель-ն էլ բախվել է մեկ այլ ГАЗель մակնիշի ավտոմեքենայի: Վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պաշտպանում իր վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Կիևում ձերբակալել և ծեծի են ենթարկել «Ազատության» երկու լրագրողի’