‘Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում’

887

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 21 ՏD 222 համարանիշի, Վազ 2121 մակնիշի 17 ՍՍ 137 համարանիշի և Opel Astra մակնիշի У 315 ВP 190 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է,  քաղաքացիների օգնությամբ երկու հոգու դուրս են բերել Mercedes-ի միջից, և ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: 

Նախորդ հոդվածը‘«Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» ընկերությունները Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ամենաարդյունավետ մասնակիցներն են’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը կմեկնի Բրյուսել, իսկ Տարոն Մարգարյանը՝ Փարիզ’