‘Խոշոր ավտովթար Խորենացի փողոցում. տուժածները հոսպիտալացվել են’

1176

Հունիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 01 MV 055 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել «Գարանտ Քնսալտ» փաստաբանական գրասենյակի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1988 թ. ծնված Դ. Թ.-ը և 1993 թ. ծնված Մ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1996 թ. ծնված Դ. Կ.-ին: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Դ. Կ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Մ. Հ.-ինը և Դ. Թ.-ինը` ծանր:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Նախորդ հոդվածը‘Կոմիտաս 5ա շենքի բնակիչներ. Կառավարության պատասխան փաստարկները ակնհայտ սուտ էին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Ճոխ զավտրիկն» ու «պլոտնի ուտելը»՝ Հ. Աբրահամյանի քաղաքական տեսլականներ’