‘Խոշոր ավտովթար Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծանր է’

1658

Սեպտեմբերի 12-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուծներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում բախվել են «Միցուբիշի» մակնիշի LUK-715  և «Նիսսան» մակնիշի 099LS61 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Ֆ.-ը (ծնվ. 1958թ.), «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Մ.-ը (ծնվ. 1984թ.), ուղևորներ` Ն. Տ.-ը (ծնվ. 1979թ.)և Թ. Ի.-ն (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ:

Բժիշկները Թ.Ի.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը` բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հերթական հանդիպումը կկայանա եկող շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը շրջանների զգալի մասում կնվազի 3-5 աստիճանով’