‘Խոշոր ավտովթար Սեւան-Երեւան ավտոճանապարհին. Վարորդը հիվանդանոցում մահացել է’

1842

Հուլիսի 22-ին, ժամը 21.20-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30ՏՕ426) և «ԿամԱԶ» մակնիշի 35ԼR273 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «Օպել»-ի վարորդ Էդգար Վարդանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ Էդգար Վարդանյանը հիվանդանոցում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ապատեղեկատվությունից’
Հաջորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը’