‘ Խոշոր հրդեհ Ավան-Առինջում. կան տուժածներ’

853

Մարտի 10-ին, ժամը 05.54-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի 7-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Հաստատել է հրդեհի բարդության թիվ «1-բիս» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.34-ին, մարվել` 06.58-ին: Այրվել է Ա. Բ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակը` գույքով (25 քմ), ջերմահարվել միջանցքի պատերը՝ 35 քմ:

Հրդեհի հետևանքով 1-ին աստիճանի այրվածքներ են ստացել բնակիչներ՝ 1963 թ. ծնված Հ. Բ.-ը և 1988 թ. ծնված Գ. Ա.-ը, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:

Նախորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘«Կաասը երգում է Պիաֆ». Ֆոտոշարք’