‘Խոշոր հրդեհ «Դողագործ» գործարանում (ֆոտոշարք)’

1690

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, օգոստոսի 6-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ, որոնցից մեկը` ջրատար, մյուսը` փրփրահեղուկով:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` «Դողագործ» (անվադողերի գործարան) ՓԲԸ-ում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին:

Նախորդ հոդվածը‘Երևանը նոր գլխավոր ճարտարապետ կունենա’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել’