‘Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել են տնակներ, աղբ և տեխնիկա’

1253

Հուլիսի 20-ին, ժամը 20.48-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցում այրվում են տնակներ, աղբ և տեխնիկա:

Հայտարարվել է հրդեհի «թիվ 2» բարդության աստիճան:

Դեպքի վայր են մեկնել 8 մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի 4 ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.58-ին, մարվել՝ 05.17-ին: Այրվել են (1 հա տարածքում) շինարարական և կենցաղային աղբ, երկու վագոն-տնակ (60 քմ), քարե կիսաքանդ շինության փայտյա կառուցատարրերը (40 քմ) և չշահագործվող տրակտոր:

Նախնական տվյալներով՝ տուժողներ չկան:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Նախորդ հոդվածը‘Հրատապ հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Գործ ունենք ռեժիմի հերթական ծանր հանցանքի՝ ԽՈՒՃԱՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ հե՞տ’