‘Խոշոր հրդեհ Ստեփանակերտում’

1075

Ինչպես հայտնում են ԼՂՀ  ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից`  հունիսի 16-ին ժամը 13.37-ին  ԼՂՀ  ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության  ահազանգման կենտրոնից  տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի   ազգային  ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի  միջին  մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի   շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման  2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ  իրականացվել են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը բռնկվել է  առաջին հարկի  լսարաններից  մեկում և  արգելափակել  ելքերը,   լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին   շենքում գտնվում էին 150 ուսանող  և 30 դասախոս ու  աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 15.50-ին: Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել  նաև ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում էին հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրդեհի հետևանքով այրվել է 1 լսարան, հրդեհի բռնկման պատճառը և  հասցված վնասի չափը  ճշտվում են։

 

Նախորդ հոդվածը‘Յոհաիմ Լյով. Գերմանիայի հավաքականը Ռոնալդուին չթույլատրեց խաղալ իր խաղը ‘
Հաջորդ հոդվածը‘Ապամոնտաժում են Աֆրիկյանների հայտնի տունը. Ֆոտոշարք’