‘Խոշոր վթար Մալաթիայում. Մասնակիցներից մեկը, ենթադրաբար, «Մալաթիա» տոնավաճառի տերն է’

1683

Մալաթիա-Սեբաստիայում այսօր առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի սահմաններում BMW X5 մակնիշի սև գույնի 77 DD 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մալաթիա փողոցում հարվածել է LADA 20 010 մակնիշի 700 LO 07 համարանիշի, Mitsubishi IO մակնիշի 22 LT 791 համարանիշի, Wolkswagen Tuareg մակնիշի, Biora մակնիշի 10 OQ 022 համարանիշի ավտոմեքենաներին:

BMW X5-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ըստ տեղեկությունների՝ փախուստի դիմած BMW X5 ավտոմեքենան պատկանում է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն «Բազազ Արտեմ» մականվամբ Սիմոն Հակոբյանին: Դեպքի վայրում ոստիկաններ կան: Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: BMW X5-ը հայտնաբերելու համար հայտարարվել է ավտոհետախուզում: Հայտնի է նաեւ, որ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Ս. Հակոբյանի տանը խուզարկությամբ հայտնաբերել է զենք-զինամթերք, և դրանց օրինականությունը պարզելու համար քննիչն առգրավում է հայտնաբերվածը: 

Նախորդ հոդվածը‘Դատախազությունն իր 95-ամյակի համար ծախսել է մոտ 33 մլն դրամ ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայ ներգաղթյալ. Նույնիսկ պատերազմական Սիրիայում նման աղքատություն չկա (տեսանյութ)’