‘Խոշոր վթար Ուշիում. Բեռնատարը 300 մետր գլորվելուց հետո` բախվել է կայանված մեքենային. Կա զոհ. Ֆոտոշարք’

1120

ԱԻՆ-ը տեղեկացնում է, նոյեմբերի 26-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Օդեսայից Երևան ուղևորվելիս «Ռենո» մակնիշի AB 1725 BB պետհամարանիշով բեռնատարը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2106» 88 VO 889 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչպես նաև հացատան պատն ու ծածկը:


ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Նիկոլայ Կառնեյչուկը (ծնվ. 1962 թ.), հայտնվել է ավտոմեքենայի խցիկի տակ և ստացված վնասվածնքերից տեղում մահացել:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել զոհվածի դին: 

Նախորդ հոդվածը‘«Հակահարված»-ի տղաները մի քանի ժամ անց ազատ են արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’